|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել թագավորություն: Այս մասին տեղեկացնում է Sunday Times of London պարբերականը:
Այս պահին բանակցություններ են ընթանում, և շուտով կարվի պաշտոնական հայտարարությունը։ Ըստ նախնական տվյալների`ԱՄՆ նախագահ Թրամփի այցը Բրիտանիա կկայանա 2019 թ. հունիսին։
Պարբերականը հավելում է նաև, որ Թրամփը Միացյալ Թագավորություն իր առաջին այցն իրականացրել է դեռևս 2018 թվականի հուլիսի 12-ին։ Այդ ժամանակ նա երկու երկրների միջև քաղաքական հարցերը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։