|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը խախտել է դարեր շարունակ գործող ընթացակարգը եւ լուսանկարվել է 7-ամյա աղջնակի հետ Բուկինգհեմյան պալատի այգում զբոսնելու ժամանակ. տեղեկացնում է The Telegraph-ը:
Փոքրիկ Ջեսիկա Ֆիթչը, իր արջուկ խաղալիքը ձեռքին, ծնողների հետ մասնակցել է թագուհու 60-ամյակին նվիրված միջոցառումներին: Երբ թագուհին անցել է նրանց կողքով, աղջկա հայրը պարզահոգաբար ասել է. «Մադամ, չէի՞ք ցանկանա լուսանկարվել մեր արջուկի հետ»: Ի զարմանս բոլորի, թագուհին համաձայնել է:
