|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը հիվանդությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Նա այցելել է «Բայքեր սթրիթ» մետրոյի կայարան, որի 150-ամյակն է նշվում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, թագուհին զրուցել է մետրոյի աշխատակիցների հետ, այնուհետև նստել է վաղուց արդեն գործածությունից հանված մետրոյի վագոնը, որը շահագործվել է 19-րդ դարում:
Թագուհուն ուղեկցել են նրա ամուսինը` Էդինբուրգի հերցոգը, եւ Քեմբրիջի հերցոգուհի Քեթրին Միդլթոնը: Ի դեպ, Միդլթոնին նվիրել են փոքրիկ կրծքանշան, որն գրված է եղել «baby on board»:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին թագուհին տեղափոխվել էր հիվանդանոց ստամոքսի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով: