Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հերքում է տեղեկությունները, թե իրենց խմբակցության շատ պատգամավորներ բանակցություններ են վարում՝ Սամվել Կարապետյանի թիմ տեղափոխվելու համար։ «Նման բան չկա, չգիտեմ, թե ինչի հիման վրա եք նման հայտարարություն անում»։
Հարցին, թե ինչու Միքայել սրբազանի դատերին չեն տեսնում իրեն, չնայած որ ժամանակին սրբազանը հայտարարել էր, որ Քոչարյանը վարչապետի լավագույն թեկնածուն է՝ պատգամավորն ասաց, որ ժամանակի սղությունն է պատճառը, որ չի հաջողել լինել դատին։ «Միքայել սրբազանն այն մասրդն է, ով բոլորին է քննադատել։ Խոսքը անձնական հարաբերությունների մասին չէ, այն, ինչ կատարվում է նրա նկատմամբ՝ ծայրահեղ անարդար է։ Մենք պետք է կարողանանք մի կողմ դնել մեր անձնական հարաբերությունները և բարձրաձայնել անարդարության մասին»։
Դիտարկմանը, թե կա տեսակետ, թե եթե Ռոբերտ Քոչարյանը իր թեկնածությունը դնի՝ ապահովելու է Փաշինյանի հաղթանակը՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ դա իշխանությունների առաջ քաշած թեզն է։
«Ինչպես 2021 թ-ին, այնպես էլ հաջորդ ընտրություններին տարբեր քաղաքական ուժեր մասնակից կլինեն։ Ժողովուրդը պետք է ընտրություն ունենալու հնարավորություն ունենա, տարիներ են անցել, բայց մենք տեսնում ենք, որ հիմնական ընդդմադիր քաղաքական ուժը «Հայաստան» խմբակցությունն է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Այս պահին, անգամ իշխանությունները չունեն բավարար ռեյտինգ»։
Մանրամասն՝ տեսանյութում։