|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական ուղենիշ են սահմանել՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները հասցնելու նախ 1, ապա 3 մլրդ դոլարի:
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտի ընթացիկ կարևորագույն՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի նախագիծը: Երկու երկրներն ունեն հստակ փոխըմբռնում, որ նախագիծը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվի: Երրորդ գծի շահագործման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան: