կարևոր
1054 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-19 12:31
Հասարակություն

Եկատերինբուրգում փակվել է Հայաստանի հյուպատոսությունը

Եկատերինբուրգում փակվել է Հայաստանի հյուպատոսությունը

Եկատերինբուրգում 7 տարվա աշխատանքից հետո փակվել է Հայաստանի ներկայացուցչությունը, իր տելեգրամյան ալիքում հայտնել է «Ռուսաստանի հայերի միության» Չելյաբինսկի բաժանմունքի նախագահ Գագիկ Մխիթարյանը։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Նարեկ Սպարտակյանին ազատել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։

«Բոլոր հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության մյուս հյուպատոսական հիմնարկների հետ», - ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը օգոստոսի սկզբին ազատվել է Եկատերինբուրգում զբաղեցրած պաշտոնից։ Պաշտոնական պատճառը չի նշվել, սակայն լրատվամիջոցներում հաղորդվել է, որ պաշտոնանկությունը կարող էր կապված լինել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ հայկական իշխանությունների գործողությունների հանդեպ հյուպատոսի անհամաձայնության հետ։