|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից դուրս է բերել 3 երեխայի. հայտնում է Русарминфо-ն:
Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սվերդլովսկի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայության` Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան մոտով և նկատել է հրդեհը: Նա կանգ է առել և գնացել այրվող տան ուղղությամբ: Տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում, նա շտապել է ներս և դուրս բերել երկու 12-ամյա աղջիկների ու 10-ամյա տղայի: Երեխաները չեն տուժել:
Հաղորդվում է, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը կպարգևատրվի: