|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան 56 կգ, 60 կգ, 64 կգ, 69 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները: 56 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին «Արաբկիր» մարզադպրոցի սան Հենրիկ Մոքոյանը, Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մովսիսյանը և դինամոյական Էրիկ Պետրոսյանը: 60 կգ քաշային կարգում գեղեցիկ հաղթանակ տոնեց Կարեն Տոնականյանը, ով առավելության հասավ Ժորա Համազարյանի նկատմամբ: Հայրիկ Նազարյանն էլ ուժեղ գտնվեց Արթուր Ներսիսյանի հետ պայքարում: 64 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը, ով պարտության մատնեց Վարդան Հովհաննիսյանին: 69 կգ քաշային Գոռ Ջևելիկյանն էլ առավելության հասավ Վահրամ Գրիգորյանի նկատմամբ: 81 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Նիկոլ Արությունովը, Մհեր Պողոսյանը Արման Հովհիկյանը, Հարություն Ավետիսյանը, Արտյոմ Գալստյանը և Վազգեն Շահվերդյանը:
Վաղը՝ մարտի 19-ին, ռինգը կտրամադրվի 56, 64, 75 և գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկներին: Մրցումների սկիզբը` 13:00-ին: