|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Ապրիլի 16-ին հայտնի դարձան ¼ եզրափակչի բոլոր մասնակիցները: 1/8 եզրափակիչ մենամարտերում հատկապես տպավորիչ մենամարտեր անցկացրեցին ու հաջորդ փուլ դուրս եկան 46 կգ քաշային Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արմեն Գալստյանը, 60 կգ քաշային Արթիկի մարզադրպրոցը ներկայացնող Կորյուն Ասթոյանը և Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 66 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Պետրոսյանը: Ապրիլի 17-ին պատանի բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի համար: Մրցումների սկիզբը 13:00-ին: