|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այս օրերին Ռուսաստանի Անապա քաղաքում կայանում է 1998-1999 թվականներին ծնված պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 33 երկրի 254 մարզիկներ: Եվրոպայի առաջնությունում, մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացված է 12 բռնցքամարտիկով: Մեր բռնցքամարտիկներից 3-ն անցկացրել են իրենց առաջին մենամարտերը: 60 կգ քաշային կարգում Սևանի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Արման Սիմոնյանը վստահ հաղթանակ է տոնել շոտլանդացի Ստեփան Նեյվանի նկատմամբ, իսկ 75 կգ քաշային արթիկցի Վան Մելքումյանը պարտության է մատնել Ուելսի ներկայացուցիչ Ջոն Պիլան Լեվսիին: Մեր երրորդ ներկայացուցիչը՝ 50 կգ քաշային Արման Անտոնյանը, պարտություն կրեց՝ համառ պայքարում զիջելով լիտվացի Արտուրաս Լինկովսկուն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: