|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 30-ից հունիսի 8-ը Բուխարեստում կկայանա բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի 2 մարզուհիներով: 49 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Քրիստինե Սարգսյանը, իսկ 60 կգ քաշային կարգում հանդես կգա Աշխեն Հովհաննիսյանը:
Հունիս ամիսը հագեցած կլինի նաև տղամարդկանց հավաքականի համար: Հունիսի 2-8-ը մեր բռնցքամարտիկները կմասնակցեն Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ Հայաստանը կներկայացնեն 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը:
Ավելի ուշ՝ հունիսի 8-14-ը, մեր բռնցքամարտիկները կմասնակցեն արդեն Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ ռինգ դուրս կգան 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Մինսկում մենք բռնցքամարտիկ կունենանք նաև 52 կգ քաշային կարգում, բայց թե ով կներկայացնի Հայաստանը, առայժմ հայտնի չէ: Այս մասին հաղորդում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: