|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Lonely Planet երգով, որը կկատարեն Գոռ Սուջյանը և Dorians խումբը:
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում երգի ընտրությունը կատարել է հայ հանդիսատեսը և ժյուրիին` 50/50 սկզբունքով:
Գոռ Սուջյանը ծնվել է 1987թվականին Հայաստանում: 2004 թվականին ավարտել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցը:2006 թվականից երգել է Երեւանի երաժշտական ակումբներում: 2008 թվականից Dorians ռոք խմբի մեներգիչն է:
2011 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: 26-ամյա Գոռ Սուջյանը 2013թվականին ընտրվեց Հայաստանը «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում ներկայացնող անձ: