|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի Պարգը՝ Survivor երգով. այս մասին հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում կազմակերպված համերգային ծրագրից հետո:
Հաղթողն ընտրվեց Հանրային հեռուստաընկերության, միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Նա վաստակեց 214 միավոր:
Բացի Պարգից նախագծին մասնակցում էին Աթենա Մանուկյանը, Անահիտ Ադամյանը, Անահիտը և Գասոյան, Արսեն Գրիգորյան և Կամիլ նախագիծը, Գևորգ Հարությունյանը, Մելս Դանիելյանը, Միլենա Միրիջանյանը, Սիմոնը, Սևագիրը, Ֆլորա Բիչախչյանը, ALTSIGHT-ը:
«Եվրատեսիլ 2025» երաժշտական մրցույթը տեղի կունենա մայիսին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկակելու իրավունքը ստացել է 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։
«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան մայիսի 13-ին, 15-ին և 17-ին St. Jacobshalle-ի արենայում: