|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանը և Լեհաստանը առաջիկա 6 ամիսների ընթացքում ստանձնել են Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպելու է 4 կարևոր միջոցառումներ, որոնք պաշտոնապես գրանցված են Բոլոնիայի քարտուղարության կայքում:
«Այս միջոցառումները մեզ համար եվրոպական կրթական իրադարձություններին մասնակից լինելու հնարավորություն են: Դա նաև քաղաքական հնարավորություն է` այս միջոցառումների շնորհիվ օտարներին ծանոթացնելու Հայաստանին, նրա պատմությանը»,- ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ պետք է ապահովել ոչ միայն մասնագիտական, այլև մշակութային մեծ ծրագիր, որը հնարավորություն կտա Հայաստանը ներկայացնել եվրոպական տարածքում` որպես քաղաքակրթական ուրույն միավոր: