|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մրցապայքարային վերջին օրը հաջող էր հայ մարզիկների համար:
Հարություն Վարդանյանը 46 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մեր ըմբիշը եզրափակիչում հաղթել է ռուս Վիկտոր Վեդերնիկովին:
Նշենք, որ մինչ այդ Հարությունը համոզիչ հաղթանակներ էր տոնել իսրայելցի Գլեբ Ֆուրդույի՝ 4:0, գերմանացի Նիք Շչերերի՝ 8:0, կիսաեզրափակիչում էլ՝ 10:4 հաշվով մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ:
63 կգ քաշային կարգում Արման Բաղդասարյանը եզրափակիչում պարտվեց վրացի Նիկոլազ Չիկայիձեին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
54 կգ քաշային կարգի Էդգար Թամազյանը հաղթեց գերմանացի Էդգար Տատարովին և նվաճեց բրոնզե մեդալը: