|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան 105 և + 105 կգ քաշային կարգի ծանրորդները: 105 կգ քաշային կարգի հինգ մարզիկների մեջ լավագույն արդյունքն արձանագրեց գյումրեցի Արտյոմ Պետրոսյանը՝ 321 կիլոգրամով դառնալով Հայաստանի չեմպիոն: Նրանից մեկ կիլոգրամ ետ մնաց նրա համաքաղաքացի Միքայել Միքայելյանը: Բրոնզե մեդալը երկամարտի 298 կգ-ով նվաճեց օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Սարգիս Կիրակոսյանը:
+ 105 կգ քաշայինների պայքարում անվիճելի էր պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի առավելությունը: Նա պոկեց 180 և հրեց 210 կիլոգրամ: Հայաստանի նորընծա չեմպիոնին 15 կիլոգրամ զիջեց էջմիածինցի կարապետ Բարսեղյանը: Իսկ մրցանակային եռյակը երկամարտի 312 կիլոգրամով եզրափակեց օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Անդրանիկ Հովհաննիսյանը: