|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայերն անհաջող են մեկնարկել: Նախ ձախողվեցին 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, Իզաբելլա Յայլյանը և Սամվել Գրիգորյանը, հետո` Մելինե Դալուզյանը:
Նա պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած 116 կգ-ը և այդ վարժությունում հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն` 266 կգ:
Այսօր մրցահարթակ դուրս կգան 77 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը: Հայաստանը լուրջ հույսեր է կապում այս մարզիկների հետ, նրանք ի զորու են պայքարել մրցանակային տեղի համար: