Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-30-ին` առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին` շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին` հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ.:
Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Դեկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: