կարևոր
3745 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-04 18:21
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 4-ի և 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +5 +7։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+ 2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3 - 6, ցերեկը՝ -2 + 1,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +1 + 4,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3 - 8, ցերեկը՝ -2 - 4,

Լոռիում՝ գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ -2 - 5,

Տավուշում՝ գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ -4 + 1,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ - 4 - 7, ցերեկը՝-2 - 5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1+ 3, ցերեկը՝ +1 + 5,

Արարատում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 5 + 8,

Արմավիրում՝ գիշերը 0 +3, ցերեկը՝ + 5 + 7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4 - 8, ցերեկը՝ - 2 - 5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ 0 + 3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ 0 - 4,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ 0 + 4: