Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-11-11 09:45
Հասարակություն

Վերջին տարիներին ծնելիության ամենացածր ցուցանիշով առաջին հորիզոնականում Սյունիքի մարզն է. «Ժամանակ»

Վերջին տարիներին ծնելիության ամենացածր ցուցանիշով առաջին հորիզոնականում Սյունիքի մարզն է. «Ժամանակ»

«Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիներին ծնելիության ամենացածր ցուցանիշով առաջին հորիզոնականում Սյունիքի մարզն է: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն, չհամաձայնեց պաշտոնական թվերի հետ` «Ժամանակին» ասելով, «Էս տարի 15 հոգով ավելացել ա անցած տարվա համեմատությամբ»:

 

Մեր դիտարկմանը, թե 15 հոգին այդքան մե՞ծ թիվ է՝ համարելու, որ ծնելիության աճ կա, մարզպետը նկատեց. «Այո, ծնելիության աճ կա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխատատեղերի խնդիրը լուծվի, որ մարդիկ չբացակայեն, և ծնելիությունն էլ շատանա»,- գրում է թերթը: