|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ բարձրաստիճան ոստիկաններից մեկը, պարզվում է, բավականին լավ հումոր ունի: Օրերս այդ անձը եղել է Սյունիքի մարզում, որտեղից այնքան տպավորված է վերադարձել, որ որոշել է հայկական հեռուստաընկերություններով ընթացող սերյալների սյուժեն պրոյեկտել այդ տարածաշրջանի քաղաքների վրա` հաշվի առնելով սերիալների սյուժեների եւ քաղաքների իրական կյանքի միջեւ եղած ընդհանրությունները` թե' սոցիալական իմաստով, թե' բարոյահոգեբանական մթնոլորտի առումով:
Եվ այսպես` ոստիկանն առաջարկում է Սիսիանը վերանվանել «Դժվար ապրուստ», Կապանը` «Ո՞ւր է իմ տղամարդը», Գորիսը` «Ոստիկանները», Մեղրին` «Եզրագծից այն կողմ», Քաջարանը` «Կյանքի գինը»: Մնում է այս ամենի շուրջ համաձայնություն ձեռք բերել տեղական ֆեոդալների հետ:
«Համենայն դեպս, գաղափարը վատը չէ»,- գրում է «ՉԻ»-ն: