|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շիրակի մարզի 6 դպրոց չունի առաջին դասարանցի: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Այս ուսումնական տարում առաջին դասարանցիներ չունեն Զարիշատ, Շաղիկ, Լեռնուտ, Նոր Ախուրյան, Հայկասար ու Կաքավասար համայքները:
Ընդհանուր առմամբ, այս տարի, Շիրակի մարզի 146 դպրոց ունի 3075 առաջին դասարանցի: Մարզի կրթության վարչության պետի տեղեկացմամբ, ուսումնական առաջին օրը բացականեր քիչ են եղել:
Բոլոր դպրոցներում դասապրոցեսը սկսվել է պահանջին համապատասխան՝ դիմակներով, ջերմաչափումով, սոցիալական հեռավորությունը պահելով ու առանց ծնողների ուղեկցության: