|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Կան խնդիրներ, որոնք լրատվական խառը լրահոսի և գերգագեցած իրադարձությունների ֆոնին, այդպես էլ խորը դիտարկման չեն ենթարկվում:
Օրինակ` վերջին 4 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու նշանակությունը, որը արմատական փոփոխություն է բերել համայնքին` անվտանգությունից մինչև կենցաղ:
Մինչև 2020 թվականը Գորիսը առանցքային խաչմերուկ էր և´ դեպի Արցախ, և´ դեպի Իրան: Դեռ չեմ ասում, որ սահմանագծի առումով, Ադրբեջանի հետ հսկայական հեռավորության վրա էր գտնվում:
Վերջին տարիներին Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է` անգամներով խոցելի դարձնելով ոչ միայն բուն մարզը, այլ հանրապետությունն առհասարակ»: