|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նախազգուշացրեց՝ Իրան-Իսրայել հակամարտությամբ պայմանավորված տարածաշրջանային էսկալացիան կարող է նոր հարվածներ հասցնել նաև այն երկրներին, որոնք չեն կարողանում ռիսկ կառավարել, այդ թվում՝ Հայաստանին։ Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ գնահատելու սպառնալիքների ազդեցությունը երկրի անվտանգության ու տնտեսության վրա։
Աբրահամյանի խոսքով՝ ներկայիս կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ տարածաշրջանում խորացող ճգնաժամից, որի պայմաններում Հարավային Կովկասում խախտվում է ռազմաքաղաքական բալանսը, Թուրքիան և Ադրբեջանը ստանում են նոր հնարավորություններ՝ աշխարհի ուշադրության կենտրոնում այլ օջախներ ունենալու պայմաններում։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ նա մտահոգություն հայտնեց, որ պայմանավորվածությունները կնքվում են գաղտնի ու չեն հրապարակվում, ինչը վտանգավոր նախադեպ է։ Եզրափակելով խոսքը՝ Աբրահամյանը նշեց, որ վերջին տարիներին հասարակությունը լսել է ականջ շոյող խոստումներ, սակայն ստացել է պատերազմ, կորուստներ ու անորոշ ապագա։
Մանրամասն՝ տեսանյութում։