|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Վերջին 8 տարիները մի շատ հետաքրքիր ելակետ ունեն, դրանք քրեական գործերն են։ Պատկերացրեց, որ Դավիթ Ղազինյանը, ինչպես հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, 2026 թվականի հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը Հակակառուպցիոն կոմիտեի հայտնի յութուբյան էջից տեղեկանում է, որ իր վերաբերյալ կա քրեկան գործ»,-իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ ներկայացնելով ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյան։
Նա նշեց, որ իր հիշատակած գործի հիմքը կանանց խոսակցությունն է, որտեղ հնչում է Ղազինյանի անունը։
Նա հիշեցրեց, որ այդ քրեական գործն ընթացք է տրվում այն ժամանակ, երբ ընտրություններ էին, այնուհետև վերահաշվարկ էր կատարվում։
«Դավիթ Ղազինյանը սպասեց, ներկայացված ԿԸՀ, այնոհետև դատարան, որից հետո կալանավորվեց»,-ասաց Վարդևանյանը՝ շեշտելով Ղազինյանի պատասխանատու վարքագիծը իր ընտրողների և հանրության առաջ, բայց կալանավորվում է 2 ամսով՝ ոչ պատշաճ վարքագծի կասկածով։
Անդրադառնալով քրեական վարույթին՝ Վարդևանյանն ասաց. «Դավիթ Ղազինյանը ապօրինի քաղաքական բնույթի կալանքից ազատվել է, անձին կալանքից հետո կրկին կալանավորելու հարց բարձրացնելու համար պետք է լինի նոր էական հանգամանք կոնկրետ գործով ոչ պատշաճ վարքագծի տեսանկյունից»։
ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ Ղազինյանի դեպքում այն կարող է լինել միայն այն դեպում, եթե պատգամավոր լինելն ինքնին ոչ պատշաճ վարքագիծ է դիտարկվում։
«Թքած ունենալու մասին պետք չէ երբևե խոսա վերջին 8 տարվա ընթացքում պատասխանատվությունը կրող իշխանության որևէ ներկայացուցիչ»,-ասաց Վարդևանյանը, և շեշտելով, որ այս տարիների ընթացքում մենք տեսել ենք հայոց պատմության ամենածան ու սև էջերը, հազարվոր զոհեր են եղել․
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը նշելով, որ երբ ՔՊ-ականները «թքած ունենլու» մասին են խոսում, պետք է մտածեն, որ կարող է մարդիկ հիշեն թե ինչպես էին զոհված հերոսների դիակները լցված սառեցվող սենյակում։