|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Հետևելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գլխավոր դատախազության ջղաձգումներին, կարելի է պարզ հասկանալ, թե ազգադավ տականքը ինչ ցնցումների և հիստերիկաների մեջ է ընկել ու պահանջել ցանկացած ձևով խուսափել քրեական գործի կարճումից:
Քիչ առաջ լուր տարածվեց, որ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ՝ վիճարկելով քրեադատավարական օրենքի մի շարք դրույթներ, որոնք հիմա դատախազությանը թույլ չեն տալիս վերաորակել առաջադրված մեղադրանքը:
Ինչ ասես այս մարդկանց? Դուք պարտվել եք այն օրը, երբ որոշեցիք ծառայել ազգադավ տականքին: Բացի ծառայելը, դուք սկսում եք ընդօրինակել նրա հատկություններին՝ մարդկային ոչնչությանը հատուկ և որևէ առաքինությունից զուրկ:
Ամոթ է, հիշեք ձեր ծնողներին, հիշեք, որ մի օր ձեր երեխաները ամաչելու են ձեր համար:
Ի սկզբանե ապօրինի գործով պարտությունը ընդունեք պատվով, եթե, իհարկե, դեռ կարող եք գործել պատվով:
Ծառայելով ազգադավ տականքին, դուք ծառայում եք թուրքին և դավաճանում եք ձեր նախնիներին»: