Փոխարժեքներ
26 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է.
«Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար։
Հունվարի 17-ին՝ ժամը 13:00֊ին, ադրբեջանական կողմը կրկին դիտավորյալ խափանել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող միակ գազատարի աշխատանքները։ Ձմեռվա ցուրտ եղանակային պայմաններում Արցախի 120 000 բնակչությունը զրկված է ջեռուցումից և տաք ջրի հնարավորությունից։ Այս իրավիճակը խորացանում է հումանիտար ճգնաժամային իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն 37 օր տևող շրջափակման հետևանքով։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու կենսական իրավունքների լայնածավալ ու համատարած խախտումների։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող համակարգային հանցագործությունները, Արցախի ամբողջական շրջափակումը, ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները և այլ հանցավոր գործողությունները Արցախը էթնիկ զտման ենթարկելու և Արցախի հայությանը ցեղասպանելու ադրբեջանական նկրտումների անհերքելի ապացույցներ են»։