|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ուլիս»-ը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանց»-ի դարպասը, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Սերգեյ Օվչինիկովը` 25’, և Աղվան Պապիկյանը` 48’: Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Բանանց»-ը հաղթել էր 4:1 հաշվով:
Զուգահեռաբար ընթացող` «Շիրակ»-«Փյունիկ» խաղում գրանցվեց ընդամենը մեկ խփած գնդակ: Սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթելուց հետո «Փյունիկ»-ը հաղթանակ տոնեց նաև Գյումրիում տեղի ունեցած պատասխան խաղում և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գագիկ Պողոսյանը: