|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից, հայտնում են ՀԱՕԿ լրատվականից։
Քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Դիմակայության առաջին և երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները ևս դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: