|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի երկրորդ պարտիայում ևս Լևոն Արոնյանը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին: Հայ գրոսմայստերը խաղում էր սևերով, հայտնում են ՀԱՕԿ լրատվականից։
Քառորդ եզրափակիչի այս դիմակայության հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: