Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին մրցափուլի պատասխան պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին առավելության է հասել Լյուքսեմբուրգը ներկայացնող Միքայել Վիդենկելլերի նկատմամբ:
Այսպիսով, Լևոն Արոնյանը դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի Խիսմատուլին (Ռուսաստան) - Արեշչենկո (Ուկրաինա) զույգի հաղթողի հետ։
Հավելենք, որ յուրաքանչյուր մրցափուլի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: