|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը` այս անգամ գրոսմայստեր Սերգեյ Էրենբուրգի նկատմամբ: Հակոբյանը, ութ տուրից հետո ունենալով 6 միավոր, շարունակում է վստահորեն միանձնյա գլխավորել աղյուսակը: Վարուժանը մեկ միավորով առաջ է մոտակա մրցակիցներից` գրոսմայստերներ Գատա Կամսկուց եւ Ալեքսանդր Լենդերմանից:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխը:
Աղբյուր՝ armchess.am