|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենտ Լուիսում անցկացվող` ԱՄՆ-ի առաջնության վեցերորդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց` այս անգամ գրոսմայստեր Ալեխանդրո Ռամիրեսի նկատմամբ: Այժմ Հակոբյանը 4 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնքան է վաստակել գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, սակայն նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում հինգ տուրից հետո գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 3 միավորով ընթանում է երրորդ տեղում: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Իրինա Կրաշը եւ Աննա Զատոնսկիխը:
Աղբյուր` armchess.am