|
Փոխարժեքներ
31 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում 9 հնարավորից ունի 6 միավոր եւ ընթանում է առաջին տեղում: Նույնքան է վաստակել գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
ԱՄՆ-ի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում: Վերջին տուրից առաջ Աբրահամյանը միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Իրինա Կրաշից եւ Աննա Զատոնսկիխից:
Աղբյուր՝ armchess.am