|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը այսօր ԱՄՆ-ի առաջնության լրացուցիչ հանդիպումներում կվիճարկեն երկրի չեմպիոնների տիտղոսները:
Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ գրոսմայստերներ Գատա Կամսկու եւ Ալեքսանդր Լենդերմանի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր նախ «մահվան» պարտիա կանցկացնեն Հակոբյանը եւ Լենդերմանը: Ապա հաղթողը ոսկե մեդալը կխաղարկի Կամսկու հետ:
Նույն իրավիճակն է կանանց առաջնությունում: Տաթև Աբրահամյանն 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ գրոսմայստերներ Իրինա Կրաշի եւ Աննա Զատոնսկիխի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր «մահվան» պարտիայում նախ կհանդիպեն Աբրահամյանը եւ Զատոնսկիխը: Հաղթողին եզրափակիչում կսպասի Կրաշը:
Աղբյուր՝ armchess.am