|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը թայ-բրեյքում դժվարին հաղթանակ տարավ ֆրանսիացի գորսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:
Թայ-բրեյքի արագ և կայծակնային խաղի 6 պարտիաներում շախմատիստներտ չորոշեցին հաղթողին: Մեկական հաղթանակից հետո մնացած պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի` 4:4, իսկ «Արմագեդոն» պարտիայում ուժեղ գտնվեց Լևոն Արոնյանը:
Այսպիսով Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի չինացի Դին Լիրենի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները ստանում են հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք: