|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անգլիայի Լիգայի Գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արսենալ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Չելսի»-ին և դուրս եկավ եզրափակիչ:
7-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է հյուրերի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը: 5 րոպե անց Անտոնիո Ռյուդիգերը գնդակն ուղարկել է սեփական դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: 60-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Գրանիտ Ջական խփել է հաղթական գոլը: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով:
«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը չէր կարող մասնակցել հանդիպմանը և թիմի խաղին հետևում էր մարզադաշտում:
Եզրափակիչում «Արսենալ»-ի մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթի»-ն: