|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 30-րդ րոպեին Լեվանդովսկին առաջ մղեց տանտերերին: 75-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը հավասարեցրեց հաշիվը: Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում նույնպես հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ, և թիմերը եզրափակչի մասնակցին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարերով, որում ավելի դիպուկ գտնվեցին «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները: Դորտմունդյան թիմն եզրափակչում իր մրցակցի անունը կիմանա վաղը, որը կլինի «Արմինիա»-«Վոլֆսբուրգ» զույգի հաղթողը: