|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Վոլֆբուրգ»-ին: 32-րդ րոպեին Մարկո Ռոյսը Մխիթարյանի փոխանցումից հետո բացեց հաշիվը: 91-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Ռոդրիգեսը: Ավելացված 3-րդ րոպեին դորտմունդցիները կարողացան խփել հաղթական գոլը: Մխիթարյանի փոխանցումից հետո այս անգամ աչքի ընկավ Կագավան:
Այս տուրից հետո «Բորուսիա»-ն միավորների քանակը հասցրեց 35-ի և առաջատար «Բավարիա»-ից արդեն ետ է մնում 5 միավորով: