|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ղազախստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ակտոբե»-ն մրցեց «Աստանա»-ի հետ: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Այսօր կայացած պատասխան խաղի 20-րդ րոպեին Մարկոս Պիզելլին բացեց հանդիպման հաշիվը՝ դիպուկ իրացնելով իր իսկ վաստակած 11 մետրանոցը: 44-րդ րոպեին Տանատ Նուսերբայեւը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց: 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ գտնվեցին «Ակտոբե»-ի ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 4:3 հաշվով և դուրս եկան եզրափակիչ: