|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչում Մոսկվայի «Սպարտակ»-ը մրցեց Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Տոսնո»-ի հետ: Հանդիպումն անցավ փոխնեփոխ գրոհներով: 2 թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու լավ հնարավորություններ, սակայն 90 րոպեների ընթացքում այդպես էլ հաշիվը չբացվեց, և թիմերը պայքարը շարունակեցին լրացուցիչ 30 րոպեների ընթացքում:
113-րդ րոպեին Վալենտին Ֆիլատովը գրավեց Անտոն Միտրյուշկինի պաշտպանած դարպասը և իր թիմին դուրս բերեց ¼ եզրափակիչ:
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքանի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում դուրս եկան խաղադաշտ: Օզբիլիզը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Մովսիսյանը փոխարինվեց 71-րդ րոպեին:
)