|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի «Փյունիկ»-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանում ոչ-ոքի խաղաց «Ժալգիրիս» -ի հետ` 1:1, սակայն չկարողացավ անցնել հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը Վիլնյուսում ավարտվել էր` 2:0:
Հանդիպման առաջին գոլը հեղինակեց Վիլեն Այվազյանը` 55-րդ րոպեին: Սակայն երևանյան ակումբին չհաջողվեց այլևս գրավել մրցակցի դարպասը: Փոխարենը փյունիկցիների դարպասին նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Մանտաս Կուկլիսը:
Խաղից հետո ասուլիսի ժամանակ Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ասաց հետևյալը. «Մենք ավելի լավ խաղացինք այստեղ, քան Վիլնյուսում: Դաշտում ցույց տվեցինք այն, ինչ նախօրոք մշակել էինք: Այսօր պահեր շատ ստեղծեցինք սակայն, բախտի գործոնը մեծ էր»: