|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում կկայանա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կազմակերպած` լավագույն մարզիկների մեծարման երեկոն, որի ընթացքում կպարգևատրվեն հանրապետության` 2013 թվականի լավագույն տասը մարզիկները: Այս տարի նրանք ընտրվել են ոչ թե մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից, այլ նախարարության կազմակերպված ընտրության արդյունքում:
Ըստ yerkir.am-ի տեղեկությունների՝ վաղը կայանալիք միջոցառմանը մասնակցելու է քաղաքական և մարզական համախմբված էլիտան: Միջոցառմանը պետք է մասնակցեր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն դեպքերն այլ ընթացք ստացան. նախագահն այժմ Ռուսաստանի Դաշնությունում է: Այդուհանդերձ, երկրի բարձրագույն իշխանությունը ներկա կգտնվի մեծարման երեկոյին:
Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 26-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կկայանա ևս մեկ մեծարման երեկո, որի ընթացքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կպարգևատրի ՀՄԼՖ-ի ընտրած լավագույն տասնյակին:
ՀՄԼՖ-ի տասնյակը`
1 . ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ (ազատ ըմբշամարտ) 220
2 . ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (հ/հ ըմբշամարտ) 187
3 . ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (հ /հ ըմբշամարտ) 155
4 . ՌՈՄԻԿ ԱՄՈՅԱՆ ( հ / հ ըմբշամարտ) 119
5 . ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ (սամբո) 109
6 . ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ (մարմնամարզություն) 88
7 . ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ (բռնցքամարտ) 75
8 . ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (հ/ հ ըմբշամարտ) 52
9 -10 ՄՈՒՍԱ ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎ (ազատ ըմբշամարտ) 49
9 -10 . ԱՐԹՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆ (հ /հ ըմբշամարտ) 49
Նախարաության տասնյակը`
|
1 |
Ազատ ոճի ըմբշամարտ |
Դեւիդ Սաֆարյան |
7 |
|
2 |
Հունահռոմեական ըմբշամարտ |
Արթուր Ալեքսանյան |
5 |
|
3 |
Հունահռոմեական ըմբշամարտ |
Արսեն Ջուլֆալակյան |
4 |
|
4 |
Հունահռոմեական ըմբշամարտ |
Ռոման Ամոյան |
4 |
|
5 |
Սամբո |
Աշոտ Դանիելյան |
4 |
|
6 |
Ֆուտբոլ |
Յուրա Մովսիսյան |
4 |
|
7 |
Ֆուտբոլ |
Հենրիխ Մխիթարյան |
4 |
|
8 |
Ազատ ոճի ըմբշամարտ |
Մուսա Մուրտազալիև |
3 |
|
9 |
Սամբո |
Տիգրան Կիրակոսյան |
2 |
|
10 |
Բռնցքամարտ |
Արամ Ավագյան |
2 |
Ըստ armsport-ի տարածած տեղեկության՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կազմակերպած երեկոյին կմասնակցի նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, տասնյակում ընդգրկված Հենրիխ Մխիթարյանը: