|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սպորտի նախարար Յուրի Վարդանյանին չի հաջողվել ավարտին հասցնել սկսած գործը և քանդել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը: Ինչպես հայտնի է, պաշտոնն ստանձնելուց օրեր անց նա հրահանգել էր քանդել այն և դարձնել նախարարության խորհրդակցությունների սենյակ: Ավելին՝ խոսվում էր, որ Վարդանյանն իր ձեռքով էր պոկել սենյակի ցուցատախտակը:
«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ ամեն ինչ վերադարձրել են ելման դրություն՝ նորոգումը դադարեցված է, ցուցատախտակը՝ փակցված իր տեղում: Ասում են՝ Ծառուկյանն իր դժգոհությունն է հայտնել Սերժ Սարգսյանին, վերջինն էլ կանխել է պրոցեսը: Ի դեպ, երեկ աշխատանքից ազատվել են երկու ԲՀԿ-ականներ՝ Յուրի Վարդանյանին բաց նամակով դիմած փոխնախարար Սամվել Խաչատրյանը և աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: