|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանությունը հաստատեց, որ Յուրի Վարդանյանի որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, եւ նա կալանավորված է` սահմանային անցակետով թմրանյութ անցկացնելու համար:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հոկտեմբերի 16-ին քրեական գործը ընդունվել է վարույթ` ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել, որ Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝ Դավիթ Վարդանյանին, մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին` սահմանային անցակետով թմրանյութ անցկացնելիս: