|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողներից մեկը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց` ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը որդու հետ կապված միջադեպից հետո պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ:
«Այս պարագայում` հայրեր-որդիներ... Որևէ գնահատական տալը ճիշտ չեմ համարում, սա բարոյական հարթության վրա գտնվող հարց է, սա պարոն նախարարի անձնական ու դժվար խնդիրն է` զուտ բարոյական հարթության մեջ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Դիտարկմանը, որ եթե նախարարը լիներ դաշնակցական, արդյո՞ք հրաժարական կներկայացներ, նա պատասխանեց. «Նման դեպք դաշնակցական գործիչների հետ չի եղել»: