|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը անդրադարձավ Յուրի Վարդանյանի որդու հետ կապված միջադեպին:
«Ծնողի համար դժբախտ դեպք ա: Ամենաշատը հենց մեր Յուրիկ Վարդանյանը չէր ուզենա, որ իր որդին նման արարք աներ: Ես ինչքանով տեղյակ եմ, գիտեմ, ինքն էլ ա հոգնել, չի հետաքրքրվում, նույնիսկ փաստաբան չի վարձել: Ցանկացած ծնողի, Աստված մի արասցե... Բոլորիս հետ էլ հնարավոր է նման բա պատահի: Չափահաս մարդ է, Յուրի Վրադանյանը նրա արարքների համար պատասխանատու չէ»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը եւ խորհուրդ տվեց ընտանիքի, երեխաների հետ կապված հարցերով մարդուն չնսեմացնել կամ փորձել մարդու հեղինակության հետ խաղալ, առավել եւս` Յուրի Վարդանյանի դեպքում, քանի որ նա կենդանի լեգենդ է մեր երկրում եւ զբաղեցնում է նախարարի պաշտոն:
«Դա ծնողի բախտ ա... Լինում ա`լավն ա լինում երեխան, լինում ա` վատն ա լինում: Չպետք է շահարկել եւ քաղաքական դիվիդենդներ շահել»,- նշեց Հայրապետյանը: