կարևոր
1759 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-24 21:14
Քաղաքական

Վտանգավոր ռեցեդիվով մեղադրյալի նկատմամբ ավելի մեղմ պատիժ է սահմանվում, քան Դավիթ Համբարձումյանի․ պաշտպան

Վտանգավոր ռեցեդիվով մեղադրյալի նկատմամբ ավելի մեղմ պատիժ է սահմանվում, քան Դավիթ Համբարձումյանի․ պաշտպան

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը գրում է. 

«Ի պատասխան իշխանական թևի ներկայացուցիչների այն հայտարարություններին` իբրև ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, տրամաբանական հարց է ծագում.

Իսկ ո՞ նց է ստացվում, որ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎՈՎ մեղադրյալի նկատմամբ (թիվ ԵՇԴ/0161/01/16 քրեական գործ) 2003թ. ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատարանի կողմից նշանակվում է անհամեմատ մեղմ պատիժ՝ 4 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկում, իսկ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նույն հոդվածով դատավոր Ժորա Չիչոյանը ՀԱՆԿԱՐԾ «իր ներքին համոզմունքով» որոշում է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում նշանակել։

Դե բացատրե՛ք, հասկանանք՝  ինչպե՞ս կարող է բացառիկ ծանրացնող հանգամանքի՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎԻ առկայության և մեղմացնող հանգամանքի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ դեպքում անձի նկատմամբ նշանակվել անհամեմատ մեղմ պատիժ, քան Մասիսի պաշտոնապես մոտ 15000 բնակիչների վստահությունը վայելող Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, ում խնամքին են նաև չորս անչափահաս երեխաները»: