կարևոր
475 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-22 17:34
Իրավական

Դատավճիռ չկա, հետևաբար, էս կալանքը մի՛ դարձրեք պատիժ մեղադրյալի համար․ Սուրեն Մանուկյանի փաստաբան

Դատավճիռ չկա, հետևաբար, էս կալանքը մի՛ դարձրեք պատիժ մեղադրյալի համար․ Սուրեն Մանուկյանի փաստաբան

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս փուլում դատարանն ուսումնասիրում է հետազոտման ենթակա ապացույցները։ Սուրեն Մանուկյանի փաստաբանական խմբի անդամ Սերգեյ Ոսկանյանը անհիմն համարեց հանրային մեղադրողի պնդումը, որ եթե Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառվի տնային կալանք, ապա նա խնդիրներ կստեղծի գործի քննության համար։  
Սերգեյ Ոսկանյանը, դիմելով դատարանին, ասաց, որ համաձայն է գործընկերոջ միջնորդությանը՝ գրավի համակցությամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։