|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դավիթ Համբարձումյանի փաստաբանական խմբի անդամ Գայանե Պապոյանը գրում է.
«Դատավոր Ժ. Չիչոյանի «արդարադատությունների» շարքից ԹԱՐՄ դատական ակտ …Օրեր առաջ 03.12.2025թ. թիվ ԵԴ1/1615/01/24 գործով կայացրել է դատավճիռ, որի համաձայն՝ կես կգ-ից ավել, այն ՝ 570,81 գրամ «մեթամֆետամին» իրացնելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակել է պատիժ 6 տարի 6 ամիս ժամկետով այն դեպքում, երբ ՔՕ 393-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է 6-12 տարի ժամկետով ազատազրկում։
Նույն դատավորը որևէ հանցանք չգործած Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ տվյալ հանցակազմի մինիմալ շեմը սկսվում էր 4-ից (2003թ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ 4-7 տարի ազատազրկում):
Բացատրության կարիք չունի այն, որ Դ. Համբարձումյանի նկատմամբ այդչափ պատիժ նշանակելը հետապնդում էր մեկ նպատակ. համաներման ակտից օգտվելու անհնարինություն և ազատազրկում (հիշեցնեմ, որ մինչև 6 տարվա պատժի դեպքում կիրառելի կլիներ համաներման մասին օրենքը):
Վերոգրյալի պայմաններում հետաքրքիր է` դատավոր Չիչոյանն ինչպե՞ս է ինքն իրեն համոզում, որ հավատարիմ է մնացել իր կողմից տրված երդմանը»։